January 13, 2009

Results of UN Statement

Here we'll present you Armenian and Russian article from Hetq.am and Novosti Armenii

Սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքական հայտարարությունը դժգոհություններ է առաջացրել

Դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների հռչակագրի 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ մի խումբ երկրների կողմից ստորագրած «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությունը խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել այդ ոլորտով զբաղվող որոշ կառույցների և անհատների շրջանում: Այսօր «Հայելի» ակումբում հարցի շուրջ բանավիճեցին Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը:

Ստորագրված փաստաթղթին առաջինն ահազանգել է Կարինե Դանիելյանը: Նա «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածում կարդացել է, որ սեռական փոքրամասնությունների պաշտպանության համար ստորագրվել է կոնվենցիա: Պարզվել է` ոչ թե կոնվենցիա է, այլ քաղաքական հայտարարություն, որին 63 երկրների հետ միացել է նաև Հայաստանը:

Կարինե Դանիելյանը ծանոթացել է փաստաթղթին և նշում է, որ երբ ծանոթացել է տեքստին, այն ուղղակի սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղված փաստաթուղթ է: Նա նշում է, որ եթե նույնիսկ այս հայտարարությանը չեն միացել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, որտեղ սեռական փոքրամասնությունները շատ ավելի բարձր տոկոս են կազմում, ապա ինչու է միացել Հայաստանը:

Ձյունիկ Աղաջանյանը պարզաբանեց, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդհանուր դրույթներ պարունակող փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական հիմք չունի. «Այդ հայտարարությունում, ի թիվս մարդու իրավունքների պաշտպանության ենթակա օբյեկտներին, նշված է նաև սեռական փորքրամասնությունները և սեռային ինքնության առումով խնդիրներ ունեցողների մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Կարինե Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչն է Հայաստանին ստիպում միանալ նմանատիպ հայտարարությանը. «Միշտ համարվել է, որ մարդկանց մոտ 4-5 տոկոսը ունի այդխպիսի շեղումներ , դա եղել է դարերով ի վեր և ընկալվել է որպես հիվանդություն, որպես շեղում»: Տիկին Դանելյանը նշում է, որ այդպիսի փաստաթղթերի ստորագրումը վտանգում է պետության ազգային անվտանգությունը:

«Հայաստանի վերարտադրության տեմպերը շատ ցածր է, որովհետև ունենք և միգրացիա, և ցածր ծնելիություն: Այս պարագայում ինչպես պետք է մոտենալ, եթե դա դառնում է մշակույթի մաս, դա հարվածում է ազգային անվտանգությանը: Եթե երեխան մտնում է դպրոց և կարդում է այն գրքերը, որտեղ գրված է. «սերը լինում է երեք տեսակ` կին-կին, կին-տղամարդ, և տղամարդ-տղամարդ, երեխան ուրեմն հասկանում է, որ դա թույլատրելի պահվածք է, հետո էլ կանգնում ստորագրած այդպիսի փաստաթղթերին է հղում կատարում: Դա մտավ մշակույթի մեջ: 4-5 տոկոսը կդառնա 40»:

Միևնույն ժամանակ տիկին Դանիելյանը հաստատում է, որ այդ մարդիկ չպետք է խոշտանգվեն, ծեծի ենթարկվեն և նրանց հանդեպ բռնություններ կատարվեն, բայց հիմա բարձրանում է այդ մարդկանց կենսաբանական տոկոսը, այն դառնում է մշակույթի մաս:

ԱԳՆ ներկայացուցիչն այդ հայտարարությանը Հայաստանի միանալը բացատրեց հետևյալ կերպ. «Այո մենք այդ խնդիր չունենք այն աստիճան, ինչպես շատ երկրներ, և հենց այդ մտահոգությունից, որպեսզի այդ խնդիրը մեզ մոտ երբևէ չհասնի այդ աստիճանին, մենք միացանք այդ հայտարարությանը: Որպեսզի այդ անձանց նկատմամբ բռնություններ չկիրառվեն, այդ անձիք կարծրատիպային մոտեցումների չենթարկվեն, չոտնահարվեն նրանց իրավունքները, ցավոք մենք ունենք նման տվյալներ»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Իսրայելը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում, առավել ևս եթե դա իր պետության շահերից չի բխում. «Եթե Իսրայելը լսեր միջազգային խոհուրդները կամ ստորագրեր միջազգային փաստաթղթերը, իրենք որպես պետություն չէին կարողանա կայանալ»:

Հարություն Մեսրոբյանի կարծիքով, ցանկացած փաստաթուղթ առնվազն պետք է անցնի երկու փուլ` խնդրի ուսումնասիրություն և այդ խնդրի քննարկումը հենց տվյալ խմբին վերաբերող ներկայացուցիչների հետ: «Եթե մի օր մի արևամոլ են ծեծում, ապա ամեն օր հազարավոր երիտասարդների, ընդ որում, չունենք հետազոտություն, փորձագետների կարծիք, և որոշում ենք թուղթ ստորագրել: Այդ փաստաթղթով վտանգվել է սեռական փոքրամասնությունների իրավունքն այն պարզ պատճառով, որ սեռական փոքրամասնությունների հետ չի քննարկվել այդ փաստաթուղթը»,-ամփոփեց կառավարման փորձագետը:

Հասարակական-քաղաքական գործիչ, կենսաֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանն էլ հերքեց սեռական փոքրամասնությունների գենետիկորեն շեղման փաստը և շեշտեց նմանապիտ փաստաթղթերի առկայության հիմնական պատճառը. «Սա գլոբալ ծրագիր է` մասոնական կառույցների կողմից մշակված, որոնք ուզում են աշխարհը ջնջել: Ես էլ նարկոման եմ, ես էլ դրանից եմ հաճույք ստանում, ինձ էլ տվեք փոքրամասնության կարգավիճակ և պաշտպանեք իմ շահերը»:


Присоединение Армении к заявлению о защите прав человека в вопросах сексуальной идентичности опасно с точки зрения нацбезопасности

Присоединение Армении к заявлению о защите прав человека в вопросах сексуальной идентичности опасно с точки зрения национальной безопасности, считает доктор географических наук, председатель «За устойчивое человеческое развитие» Карине Даниелян.

9 декабря 2008 года на заседании Генеральной Ассамблеи ООН, посвященной 60-летию декларации прав человека, представитель Аргентины от имени 66 государств обратил внимание на необходимость защиты прав сексуальных меньшинств и отмены уголовного преследования за гомосексуализм, выразив серьезную озабоченность тем, что лица с нетрадиционной сексуальной ориентацией во многих странах по-прежнему подвергаются запугиванию и преследованиям, а их права нарушаются.

«Присоединение к этому заявлению может создать проблему на уровне национальной безопасности, так как это может сделать гомосексуальность частью культуры страны, что еще больше сократит темпы демографического воспроизводства», - сказала она в понедельник на пресс-конференции.

По словам Даниелян, темпы демографического воспроизводства в Армении гораздо ниже, чем в той же Европе, потому что наряду с низкой рождаемостью в стране существует еще и проблема с миграцией.

«Да, я считаю, что насилие в отношении этих людей недопустимо, но нельзя также допустить, чтобы гомосексуализм вошел в культуру страны», - сказала Даниелян.

В свою очередь начальник управления по международным организациям МИД Армении Дзюник Агаджанян отметила, что заявление касается лишь борьбы с насилием в отношении сексуальных меньшинств и вовсе не призывает сделать гомосексуальность частью культуры.

«Армения присоединилась к политическому заявлению, которое показывает политическую позицию страны касательно проблемы с насилием в отношении людей с нетрадиционной ориентацией», - сказала она.

По ее словам, в заявлении говорится о том, что, независимо от сексуальной идентичности, человек не должен подвергаться насилию и преследованиям или какой-либо дискриминация. «Я не думаю, что в нашей стране найдется человек, который скажет, что это не так и что закон должен применяться по-разному, в зависимости от сексуальной идентичности человека. Закон одинаков для всех», - отметила Агаджанян.

5 comments:

Anonymous said...

Նախ ցանկանում եմ խնդրել բոլորին, ովքեր անհանգստացած են խնդրով, ծանոթացեք երևույթին հետո նոր քննարկեք, քանցի բավական անգրագետ արտահայտություններ եք հնչեցրել:
Հարգելի Կարինե Դանիելյան միասեռական լինելը շեղում չէ և դա չի վնասում պետության ազգային անվտանգությունը, քանզի միասեռականները, ոչինչով չեն տարբերվում հետերոսեքսուալներից իրենց հայրենասերությամբ, տղամարդկությամբ ու քաջությամբ, իսկ այն միտքը իբր միասեռականները կանացի են կամ թույլ են կամ "վատն" են, դա միայն տեղեկացվածության պակասի արդյունք է: Նաև նշեմ, որ միասեռական չի նշանակում իմպոտենտ կամ չբեր, նրանք էլ կարող են երեխա ունենալ և շատ զույգեր ունեն երեխաներ` օգտվելով տարբեր հնարավորություններից: Միշտ եղել են ու կլինեն միասեռականներ և երբեք չեն ավելացել կամ պակասել, հարկավոր չէ գուշակումներ անել իբր 40 տոկոսի կհասնի:
Պարոն Հարություն Մեսրոբյանին էլ հիշեցնել, որ ճիշտ է Իսրայելը նման փաստաթղթեր չի ստորագրել, բայց նա հիանալի պայմաններ ունի իր միասեռ հասարակության համար, նրանք այլևս կարիք չունեն որևէ ձևական փաստաթղթի, առանց դրա էլ հոգում են միասեռականների անվտանգության և այլ հարցեր, ի դեպ վերջերս մեր հայուհի հիասքանչ երգչուհին մասնակցեց Իսրայելի միասեռականներին նվիրված շքեղ տենախմբությանը և նրանց մատուցեց իր ամենասիրված երգը:
Դուք լիովին ճիշտ եք, ցանկացած փաստաթուղթ առնվազն պետք է անցնի երկու փուլ` խնդրի ուսումնասիրություն և այդ խնդրի քննարկումը հենց տվյալ խմբին վերաբերող ներկայացուցիչների հետ: Ուրեմն ուսումնասիրեք խնդիրը, հետո “այլ” արտահայտություններ արեք: Իսկ երբ խոսում ենք միասեռականին բռնության երթարկելու մասին, ուրեմն մի համեմատեք այդ երևույթը այլ երիտասարդների ծեծ ու ջարդի հետ, քանզի միասեռականի նկատմամբ բռնություններ կատարվում են զուտ նրանց կողմնորոշման համար:
Պարոն Խաչիկ Ստամբոլցյան խնդրում են նշել, թե երբվանից են գործել մասոնական կառույցները: Միթե ուզում եք ասել, որ սա մարդկանց ընտրությունն է, նորից խնդրեմ ուսումնասիրեք խնդիրը ու կտեսնենք, որ դա անկախ մարդու կամքից է և ի հիշեցում պարոն Ահարոն Ադիբեկյանին, սա շրջապատի ազդեցությունից կամ ինչ, որ մեկի կամքից բխող երևույթ չէ:
Ցավում են, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր պարզապես օդի մեջ կարող են մտքեր արտահայտել, առանց խնդրի հիմքն ուսումնասիրելու, ցավում են իմ երկրի համար:

artmika said...

I am working on my blog post to comprehensively reflect this situation. It will be ready very soon.

Now just a quick remark.

Harutyun Mesropyan is lying - Israel signed the UN statement against discrimination based on sexual orientation and gender identity.

Below are sources:

Unzipped: Gay Armenia
http://gayarmenia.blogspot.com/2008/12/history-in-making-66-countries.html

Human Rights Watch
http://www.hrw.org/en/news/2008/12/18/un-general-assembly-statement-affirms-rights-all

Israeli source
http://www.isrealli.org/israel-signs-un-antidiscrimination-declaration/

artmika said...

Unzipped: Gay Armenia

Hate, Lies & Ignorance – well known Armenian environmentalist Karine Danielyan attacks government for signing UN gay rights statement

artmika said...

Unzipped: Gay Armenia

Hate, Lies & Ignorance – well known Armenian environmentalist Karine Danielyan attacks government for signing UN gay rights statement

tomm said...

Հանդիպել նման կարգի կարծիքների ինչպես նշված էր հոդվածում զարմանալի չէ, քանի որ Հայաստանում բարձրաձայն այս թեմայի շուրջ շատ քիչ է խոսվել: Մարդիկ չեն հասկանում, թե միասեռական լինել ինչ է նշանակում: Ժամանակ է պետք, որ նրանք հասկանան, որ միասեռականությունը կամքով վերահսկելի չէ, անհատը ինքը չի որոշում լինի միասեռական թե ոչ: Մերժողներ և չընդունողներ շատ կլինեն, կարևորը սեռական փոքրամասնությունների իրավունքները չոտնահարվեն