Videos, social clips and live shows, as well as the “God’s Children of America”, were presented during the event. Also the event organizers presented the mission of each organization, then a message to the Armenian government was read. The main request of the organizations from the government was a strengthening of participation in solving AIDS issues.
Letters to Santa Claus from children with HIV were read during the event. These children live in bad social conditions, which creates such psychological difficulties as anxiety, isolation and low self-esteem.
These children dream about Santa Claus visiting them as well as their friends, and write letters to him hoping in their hearts that their wishes will come true this year.
During the event money was collected and granted to “Real World Real People” NGO to buy New Year presents for children living with HIV.
The event was continued with a rock concert performed by the bands “PINCET”, “INAD”, and “LSD”. At the end of the event some youngsters presented different posters on the stage with messages reading that all people are equal regardless of our desires, jobs, health conditions, ages, sex and sexual orientations.
During the event brochures about HIV/AIDS, its transmission and prevention and general health as well as condoms were provided by volunteers.
- The organizers highly appreciated the work of the volunteers, participants, journalists, friends and supporting organizations.
ՁԻԱՀ-ի Համաշխարհային Օր 2008-ը նշվեց Երևանում, Հայաստան
Դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ՁԻԱՀ-ի Համաշխարհային Օրվան: Միջոցառման կազմակերպիչներն էին Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք (ՓԻՆՔ Արմենիա), Կանանց Ռեսուրսային Կենտրոն, Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն, Իրական Աշխարհ - Իրական Մարդիկ և Երիտասարդական Մշակութային հասարակական կազմակերպությունները: Ժամը 16.00-ին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից սկսվեց երթը, որի ընթացքում կազմակերպությունների կամավորները անցորդներին բաժանում էին թռուցիկներ և տեղեկատու նյութեր, իսկ ոմանք էլ բարձր պահել էին այդ օրվան նվիրված արտահայտություններով պաստառներ: Երթին մասնակցում էր նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հելսինկյան Ասոցիացիա» ՀԿ-ն: Մասնակիցները հագել էին հատուկ ՁԻԱՀ-ի Համաշխարհային Օրվա կապակցությամբ պատրաստված սպիտակ շապիկներ, որոնց վրա կարմիր ժապավենի կողքին գրված էր «Կանգեցրեք ՁԻԱՀ-ը, կատարեք խոստումը» խորագիրը: Երթը շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում նամակներ հանձնվեցին ՀՀ Առողջապահության նախարարությանը, Կրթության և Գիտության նախարարությանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին: Երթի ընթացքում մասնակիցներին միացան նաև պատահական անցորդներ, այնուհետև մոտ 80 հոգուց բաղկացած խումբը ուղևորվեց դեպի Ավանգարդ ակումբ, որտեղ էլ կայացավ ՁԻԱՀ-ի Համաշխարհային Օրվան նվիրված միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին օրվան նվիրված տեսանյութեր, սոցիալական հոլովակներ և կենդանի ներկայացումներ, ինչպես նաև «Ամերիկայի Աստծո զավակները» ֆիլմը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան կազմակերպիչները` ներկայացնելով յուրաքանչյուր կազմակերպության գործունեությունը և առաքելությունը, ապա ընթերցվեց ուղերձը Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Կազմակերպությունների հիմնական պահանջն էր, որպեսզի կառավարությունը ավելի շատ ուշադրություն և ժամանակ հատկացնի ՁԻԱՀ-ին առնչվող հարցերին:
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին ՄԻԱՎ-ով ապրող երեխաների նամակները` ուղղված Ձմեռ Պապիկին: Երեխաներն ապրում են անբարենպաստ, ոմանք էլ ծանր սոցիալական պայմաններում: Անժխտելի է այն հանգամանքը, որ սոցիալական անբարենպաստ վիճակը ծնում է հոգեբանական մեծ խնդիրներ` ճնշվածություն, մեկուսացում, ցածր ինքնագնահատական:
Երեխաներն իրենց երազանքներում պատկերացնում են, թե ինչպես նրանց էլ, բոլոր իրենց հասակակիցների նման, հյուր կգա Ձմեռ Պապը, և ջանասիրաբար ցանկություններով լի նամակ են գրում նրան` սրտի մի անկյունում փափագելով, որ այս տարի կիրականանա իրենց երազանքը:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև դրամահավաք և ողջ հասույթը փոխանցվեց «Իրական Աշխարհ - Իրական Մարդիկ» ՀԿ-ին` ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին ամանորյա նվերներ գնելու նպատակով:
Միջոցառումը շարունակվեց ռոք համերգով, որի ժամանակ ելույթ ունեցան «PINCET», «INAD» և «LSD» ռոք խմբերը: Իսկ ավարտին մի քանի երիտասարդներ բեմ բարձրացան տարբեր ցուցանակներով` նշելով, որ բոլորս հավասար ենք` անկախ մեր ցանկություններից, աշխատանքից, առողջական վիճակից, տարիքից, սեռից ու սեռական կողմորոշումից:
Ամբողջ միջոցառման ընթացքում երիտասարդները կարող էին մոտենալ տաղավարներին, որտեղ կամավորների օգնությամբ բաժանվում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, դրանց տարածման և կանխարգելման, առողջ ապրելակերպի մասին գրքույկներ և պահպանակներ: Տաղավարների մոտ կանգնած կամավորները դրանք բաժանում էին մասնակիցներին:
- Կազմակերպիչները, բարձր գնահատելով բոլոր կամավորների, մասնակիցների, լրագրողների, ընկերների և աջակցող մյուս կազմակերպությունների աշխատանքը, շնորհակալություն են հայտնում միջոցառումն իրականացնելու և տեղեկատվությունը սփռելու համար:
World AIDS campaign
Global voices online
Unzipped: Gay Armenia
A1+
One world blogs